Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գավառի մանկատուն և տեղում ծանոթացել իրավիճակին

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գավառի մանկատուն և տեղում ծանոթացել իրավիճակին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով:

 

Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն:

 

Արման Թաթոյանը տեղում ուսումնասիրել է նաեւ մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը, բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ եւ ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը:

 

Հիշեցնենք, որ մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ: Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները: