Արման Թաթոյանն ընդունել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների պատվիրակությանը

Արման Թաթոյանն ընդունել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարաս Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:

 

Նրանք Հայաստան են այցելել մասնակցելու փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցի քննարկմանը:

 

Հանդիպման ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորած սերտ համագործակցությունն ինչպես Օմբուդսմանների եվրասիական դաշինքի շրջանակում ու միջազգային այլ հարթակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ գործերով փոխադարձ իրավական օգնության կատարելագործման հարցեր: