Երևանի ավագանու ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքի վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքի վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատում են աշխատանքային խումբը և արագ արձագանքման ստորաբաժանումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ 116 և (096) 116100 հեռախոսահամարներով:

Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել նաև նշված հեռախոսահամարներով: