Կանանց դերի ուժեղացումը սոցիալական և տնտեսական կյանքում. քննարկում ուսանողների հետ

Կանանց դերի ուժեղացումը սոցիալական և տնտեսական կյանքում. քննարկում ուսանողների հետ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները նոյեմբերի 21-ին մասնակցել են սոցիալական ու տնտեսական կյանքում կանանց դերի ուժեղացման վերաբերյալ քննարկմանը: Այն համատեղ կազմակերպվել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից:

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է կանանց դերի բարձրացումը սոցիալական ու տնտեսական կյանքում, ինչպես նաև վերահաստատել իր կառույցի պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու այդ գործընթացին:

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շեշտել է, որ իրենց երկրում ևս կանանց ու տղամարդկանց հնարավորությունները հավասար չեն և այդ պատճառով անհրաժեշտ է համատեղել ուժերը:

 

Քննարկման ընթացքում «Բեյքեր Թիլլի Արմենիա» ընկերության տնօրեն Փառանձեմ Գևորգյանը և «Վիննետ Հայաստան» միության նախագահ Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրել են հաջողության իրենց պատմությունները և պատասխանել ուսանողների հարցերին:

 

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան: