Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:
Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ: