Կայացել է դասընթաց Պաշտպանի զեկույցներում և տարեկան հաղորդումների մեջ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների արտացոլման վերաբերյալ

Կայացել  է դասընթաց Պաշտպանի զեկույցներում և տարեկան հաղորդումների մեջ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների արտացոլման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում մարտի 24-25-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Կայուն զարգացման նպատակները՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույցների առանցք» թեմայով երկօրյա դասընթաց։

Թեմայի վերաբերյալ աշխատանքային քննարկումներին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները:

Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում և զեկույցներում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների արտացոլման ձևը,  ներկայացվել է կանանց և երեխաների իրավունքներին վերաբերող կայուն զարգացման նպատակները և դրանց ցուցանիշները, թեմաների վերաբերյալ Հայաստանում վիճակագրության հասանելիությունը և առկա հնարավորությունները: