Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության մի շարք ոլորտներում երկու հաստատությունների միջև համագործակցության հնարավոր ձևաչափերի հարցը, ինչպիսիք են խոսքի ազատությունը, լրագրողների իրավունքները, մարդու տնտեսական իրավունքները և այլն:
Հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի շրջանակում վերապատրաստման դասընթացների կազմակերպման գործընթացում չեխ գործընկերների հետ համագործակցության հարցին: