Պաշտպանը Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքները երաշխավորելու նպատակով նախաձեռնել է վարույթ

Պաշտպանը Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքները երաշխավորելու նպատակով նախաձեռնել է վարույթ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է նախաձեռնել Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքների երաշխավորման նպատակով։

 

Քննարկման ընթացակարգ սկսելու համար հիմք են ծառայել ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հանգամանքները, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումները և «Սասստեքս» ընկերության աշխատակիցների բողոքները:

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև ընկերության աշխատակիցների հետ:

 

Նախաձեռնված վարույթի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում: