Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացին ազատ է արձակվել

Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացին ազատ է արձակվել

Վրաստանի  Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի փոխանցմամբ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել․ նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել։



Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ։

Վրաստանի մեր գործընկերները առանձին վարույթ են իրականացրել, այցելել են նրան ու Պաշտպանի աշխատակազմի հետ անընհատ կապի մեջ եղել։