Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ուղերձով միացել է #դեմեմբռնությանը կոչին․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեսանյութ

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը ուղերձով միացել է #դեմեմբռնությանը կոչին․ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեսանյութ

Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակվել է #դեմեմբռնությանը կոչով տեսանյութ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։

 

Նրա մասնակցությամբ վահանակներ են տեղադրվել նաև Երևան քաղաքի կանգառներում։

 

Վահանակներն ակտիվանում են Arloopa հավելվածի օգտագործմամբ՝ փոխանցելով ընտանիքում սիրո և համերաշխության կարևորության մասին կարճ տեսանյութ։