Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրականացրել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող եւ իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ: