Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Սեւան» քրեակատարողական հիմնարկ:
Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ եւ քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ: