Իրավական վերլուծության վարչություն

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչությունը՝

 

  • ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ուղարկված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ նկատառումների եւ առաջարկների մշակման  աշխատանքները,
  • Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացնում է ՀՀ գործող օրենսդրության մեջ առկա օրենսդրական բացերը եւ հակասությունները, իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացնում է համապատասխան օրենսդրական առաջարկներ,
  • քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաեւ դրանց  արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների եւ ընթացակարգերի վերաբերյալ,
  • համակարգում է հրապարակային զեկույցների մշակման աշխատանքները՝ այցելությունների եւ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության եւ համակարգային խնդիրների վերհանման միջոցով,
  • քննարկում է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները, մշակում է ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվող դիմումները, ինչպես նաեւ նշված դատարանում ապահովում է ներկայացուցչություն,
  • ուսումնասիրվում է ներպետական օրենսդրությունը, համապատասխան հարցերի վերաբերյալ միջազգային փորձը (արտասահմանյան երկրների օրենսդրություն, դատարանների որոշումներ՝ այդ թվում նաեւ այլ երկրների Սահմանադրական դատարաններ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, ինչպես նաեւ այլ միջազգային փաստաթղթեր եւ  հանձնարարականներ,
  • մասնակցում է հասարակական եւ միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների‚ միջազգային փորձագետների եւ այլ անձանց հետ հանդիպումներին եւ քննարկումներին,
  • մասնակցում է հրապարակային զեկույցների մշակման աշխատանքներին՝ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության եւ համակարգային խնդիրների վերհանման միջոցով,
  • իր իրավասության շրջանակներում համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ միջազգային կազմակերպությունների հետ: