Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում:

 

Դիմումատուի պնդմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներով 3 տարի շարունակ իր նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, սակայն հերթական՝ 2018 թվականի վերափորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբ  չի սահմանվել:

 

Քաղաքացին, որոշումն անհիմն համարելով, այն բողոքարկել է վարչական կարգով, սակայն արդյունքի չի հասել:

 

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ նշանակվել է լրացուցիչ բժշկասոցիալական փորձաքննություն, որի արդյունքում վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը: