Պաշտպանը մասնակցել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացման» 16-օրյա համաշխարհային արշավի բացման արարողությանը

Պաշտպանը մասնակցել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացման» 16-օրյա համաշխարհային արշավի բացման արարողությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացման» 16-օրյա համաշխարհային արշավի բացման արարողությանը։ Այն  կազմակերպվել է ՄԱԿ-ի, Եվրոպայի Միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատների կողմից։

 

Արման Թաթոյանը բացման խոսքում կարևորել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված արդյունավետ աշխատանքների իրականացումը:

 

«Այսօր վիճակը մտահոգիչ է, և պետք է դրա շտկմանն ուղղված ակտիվ միջոցներ ձեռնարկվեն»,- նշել է Պաշտպանը:

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն։ Նրանք անհրաժեշտ են համարել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում ջանքերը միավորելը։

 

Միջոցառման ավարտին ցուցադրվել է ընտանեկան բռնության մասին պատմող «Ես կին եմ» թատերական բեմադրությունը: