Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր նախկին աշխատանքում վերականգնվելու նպատակով։

 

Դիմումատուն տեղեկացրել է, որ իրեն պետական ոչ առեւտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ) աշխատանքից ազատել են կենսաթոշակային տարիքը լրանալու  հիմքով, մինչդեռ աշխատանքային պայմանագրով կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը լուծելու դրույթ նախատեսված չի եղել:

 

Նշված խնդրի առնչությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն: Նախարարության պարզաբանմամբ՝ Պաշտպանի գրության հիման վրա քննարկման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին աշխատանքից ազատվել է Աշխատանքային օրենսդրության պահանջի խախտմամբ։

 

Ըստ այդմ, քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում: