Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է Վրաստանի Օմբուդսման՝ Հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլիին։ 

Հանդիպման ընթացքում վրաց գործընկերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է Վրաստանի Հանրային պաշտպանի աշխատակազմի կառուցվածքն ու գործունեության հիմանական ուղղությունները, մասնավորապես՝ աշխատանքի ծավալներն ու դրանց կազմակերպման սկզբունքները, խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքները, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների կրթությանն առնչվող հարցեր։ 

Իր հերթին Արման Թաթոյանը խոսել է Հայաստանոում Պաշտպանի աշխատակազմի, իրականացվող աշխատանքների եւ ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին։ Քննարկվել են նաեւ հարցեր՝ կապված ազատութունից զրկման սկզբնական փուլերում անձանց իրավունքների ապահովման մեխանիզմների կատարելագործման հետ:

Կողմերը պայմանավորվել են նաեւ քայլեր ձեռնարկել խորացնելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքների իրազեկման եւ փորձի փոխանակման ոլորտներում։ Հանդիպման ավարտին Արման Թաթոյանը իր վրաց գործընկերոջը հրավիրել է Հայաստան։