Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության խնդիրները

Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության խնդիրները

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը խորհրդի անդամներին է ներկայացրել շրջանառության դրված օրենսդրական առաջարկները՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք»  ՀՀ օրենքում, ինչպես նաև ծառայողական քննության անցկացման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ:

 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինվորական ծառայության ընթացքում և զինված ուժերից արձակվելուց հետո զինծառայողներին բնակարանով ապահովելու, նրանց ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու խնդիրները:

 

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը. (նախատեսվում է, օրինակ, ներդնել կուտակային հիփոթեքային համակարգ, իրականացվում է ծրագիր՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող և անօթևան ճանաչված անձանց բնակարանով ապահովելու նպատակով):