Պաշտպանը Լեւոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ

Պաշտպանը Լեւոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ Լեւոն Բարսեղյանը բերման է ենթարկվել եւ նրա դեմ հարուցվել է քրեական հետապնդում առանց օրինական հիմքերի, ինչպես նաեւ այն մասին, որ խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ:

 

Հաղորդման հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լեւոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի տեսակցությունը:

 

Հաղորդման եւ այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքը սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին եւ արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: