Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք

ԳԼՈՒԽ 8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 41. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-23-Ն օրենքը:

3. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, 33-րդ հոդվածը, ինչպես նաև 7-րդ գլուխը ուժի մեջ են մտնում 2017 թվականի մարտի 1-ից: Մինչ այդ գործում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-23-Ն օրենքով նախատեսված համապատասխան դրույթները:

4. Պաշտպանի` սույն օրենքով սահմանված լիազորությունները` կապված կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումների քննարկման հետ, ուժի մեջ են մտնում 2017 թվականի մարտի 1-ից:

 

ՀՈԴՎԱԾ 42. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրություններն ու կառուցվածքը Պաշտպանը, սույն օրենքին համապատասխան, հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

2. Մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրված Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության նախագահը` Պաշտպանի առաջարկությամբ:

 

14 հունվարի 2017 թվականի

ՀՕ-1-Ն